«Հանգիստ վեր ընկեք տեղներդ» ․ԲՀԿ-ական փորձագետը՝ ԱԺ նախագահի օգնականին
ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է նվիրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին՝ գրելով․ «Որպես մեծահոգի մարդ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.
Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:
Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:
Ցտեսություն:
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ` Վահե Գրիգորյան»։
Հիշեցնենք, որ երեկ Վահան Կոստանյանն էլ գրել էր․ «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։
#անվճարխորհուրդներ»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում «փոխհրաձգություն » էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ու Արարատ Միրզոյանի միջև, որի նյարդերը Պետրոսյանի՝ նույնասեռականներին նվիրված հերթական ելույթից հետո տեղի տվեցին, ու նա հայտարարեց՝ մի հատ էլ քֆուր դրեք քվերակության վրա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»