Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը, մարդկանց կալանավորում են, ապա բաց թողնում՝ ապացուցելով, որ այդ գործերը սարքված էին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում, թե դիսկոմֆորտի զգացում ունեն։ Մի տեսակ անորոշության, համընդհանուր տագնապի մթնոլորտ է տիրում երկրում, որը ոմանք անգամ դժվարանում են բացատրել։ Դա բազում պատճառներ ունի, բայց հասարակությունը, որը գուցե դրանց մեջ չի էլ խորանում, ենթագիտակցաբար զգում է, որ անկայունություն կա երկրում, անկառավարելի վիճակ և անկանխատեսելի ապագա։
Ամեն օր տեղի ունեցող տարբեր մանր ու մեծ իրադարձություններ խորացնում են այդ զգացումը։ Մի օր ինչ-որ անհասկանալի ներկայացում են բեմադրում, որը մարդկանց վրդովեցնում է։ Մյուս օրը հայտարարում են, որ «Հայոց լեզուն» ու «Պատմությունն» են հանում բուհերից։ Երրորդ օրը տեսնում են, որ Ազգային ժողովում պատգամավորներն «իրար են ուտում»։ Չորրորդ օրը Վենետիկի հանձնաժողովի նախագահն է «մեղմի մեջ» դատապարտող հայտարարություն անում։
Անկայունության զգացումը հատկապես խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը, որոնց շրջանակներում մարդկանց կալանավորում են, ապա որոշ ժամանակ անց բաց թողնում՝ ապացուցելով, որ այդ գործերը սարքված էին ու իրենց հիմքում ծանրակշիռ ապացույցներ չունեին, ինչը, մեծ հաշվով, ցուցադրում է, թե ինչքան անպաշտպան է մարդն այսօր Հայաստանի Հանրապետությունում։
Անկայունության ու անորոշության զգացումը խորանում է նաև պաշտոնյաների հրաժարականների լուրերից։ Մանավանդ՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ, որպես կանոն, հեռանում են որակյալ կադրերը։ Երեկ, օրինակ, աշխատանքից ազատվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը դրական տպավորություն էր թողել մարդկանց վրա։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունից էլ հեռացավ հերթական պրոֆեսիոնալը՝ Աբրահամ Գասպարյանը, հայտարարելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի Հանրայինում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»