Երաշխավորում եմ, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորությունը՝ ուղղելու մեր սխալները.Նիկոլ Փաշինյան
Մեր կուսակցական փակ ժողովներում մի քանի անգամ ունեցել ենք քննարկում եւ ասել ենք, որ Հայաստանից եւ ժողովրդից մի կոպեկ անգամ գողացողն ուղիղ, անձնական թշնամի է մեզ համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին։
«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն։ Միջազգային շատ հարթակներում այսօր մի շարք գործընկերների ելույթներ լսելիս ես արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Ելույթները լսելիս ինքս իմ ներսում խոսում ու ասում էի՝ այդ ճանապարհը մեզ չի կարող հետաքրքիր լինել, քանի որ մենք պետք է խոսենք, ոչ թե Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու, այլ Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու մասին։ Մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով, որեւէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ, որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից։ Մնացածը բանավեճ է Հայաստանի ապագայի մասին, համոզված եմ, որ այդ բանավեճը գնալով ավելի ու ավելի բովանդակային կդառնա»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր Կառավարության անդամների հետ բանավիճում են, քննադատում են Կառավարության գործունեությունը. «Դրանով նրանք մեզ տալիս են հնարավորություն՝ սրփագրելու մեր սխալները, ուժեղացնելու Հայաստանի դիրքերը։ Չեմ կարող երաշխավորել, որ մեր Կառավարությունը եւ ես կլինենք անսխալական, բայց երաշխավորում եմ, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորությունը՝ ուղղելու մեր սխալները, այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք այլեւս սպառել ենք ինքներս մեր սխալներն ուղղելու հնարավորություն»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»