Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբաններն այսօր են տեղեկացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած երաշխավորության մասին։
«Փաստինֆո»-ի հարցին` ինչու են ընդունվել միայն Ավետիք Իշխանյանի և Սիսակ Գաբրիելյանի երաշխավորությունները, իսկ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանինը` ոչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Չեմ կարող ասել։ Մենք ներկայացրել էինք միջնորդություն` կցելով Ավետիք Իշխանյանի և Արտակ Բեգլարյանի երաշխավորագրերը։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել բավարարել մեր միջնորդությունը, բայց թե ինչպես է երկրորդ երաշխավոր դարձել Սիսակ Գաբրիելյանը, տեղեկություն չունենք։ Այսօր ենք այդ մասին տեղեկացել»,-նշեց Երվանդ Վարոսյանը։
Նա ընդգծեց, որ որոշումից պարզ է դառնում` երաշխավորը, այս դեպքում Սիսակ Գաբրիելյանն ինքն է դիմում ներկայացրել` պատրաստակամություն հայտնելով ստանձնել երաշխավորի դեր։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացվել։ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։
Քիչ առաջ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը դատախազության կողմից չի բողոքարկվել։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»