Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է. Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու իր երաշխավորության մասին
Արսեն Բաբայանին ճանաչում եմ լրագրողական տարիներից, ճանաչում եմ նրա տեսակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացրած երաշխավորությանը:
«Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ասաց նա և նշեց, որ երեկ է ներկայացել Դատախազություն, վճարել համապատասխան գումարը:
Պատգամավորը նշեց, որ մինչև որոշում կայացնելը քննարկումներ է ունեցել, այդ թվում իրավաբանների հետ: «Միանձնյա չեմ կատարել որոշումս, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ և իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ այս միջնորդության հետ, որևէ խնդիր չկա»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ պատգամավորների հետ է քննարկել, իսկ կառավարության անդամների հետ քննարկում չի ունեցել այս հարցով:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ իր համար ամենակարևորը այն է, որ գործի քննությունը օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ ընթանա: «Ես այս հարցը Արսեն Բաբայանի հետ չեմ քննարկել, առավոտյան եմ փաստաբանին տեղեկացրել, որ ստորագրել եմ համապատասխան փաստաթղթերը: Այդ վստահությունը գալիս է մարդուն ճանաչելուց»,-ասաց նա:
Հարցին, եթե ճանաչում եք Արսեն Բաբայանին, կարծում եք, որ նա կարո՞ղ էր այդ փաստաթղթերը կեղծելու քայլին գնալ, պատգամավորը պատասխանեց.«Ես ասում եմ, որ ճանաչում եմ Արսեն Բաբայանին, հետևաբար այդ հարցին չեմ պատասխանի, թող իրավապահ մարմինները տան այդ հարցի պատասխանը»: Ամեն դեպքում Սիսակ Գաբրիելյանը հավելեց, որ Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին։
Ըստ հաղորդագրության` ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500,000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»