Մանվելի Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
ԵԿՄ նախկին նախագահ Մանվելի Գրիգորյանի պաշտպանները Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Պաշտպանները նիստը նախագահող դատավորին մեղադրեցին կանխակալ վերաբերմունքի մեջ։
Գործով դատախազն էլ հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը որևէ կերպ փաստարկված և հիմնավորված չէ․ «Իրենց կողմից նշանակված այդ գնահատականները ոչ միայն սուբյեկտիվ ընկալման արդյունք են, այլև փորձում են խեղաթյուրել 2 տարբեր իրավական ինստիտուտներ և ստանալ ցանկալի պատասխաններ։ Նման միջնորդությունը որևէ կերպ հիմնավորված չէ։ Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար։ Պարզապես նրա տեղաշարժը կարելի է ապահովել կողմնակի անձանց և սարքավորումների օժանդակությամբ»։
Դատախազի հայտարարությունից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և թույլ չտվեց պաշտպան Լևոն Բարսեղյանին հայտարարություն անել։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է դատարան անվասայլակով, նրան միացված է թթնածնային սարքավորում։ Նիստերի դահլիճ մտնելիս ամբաստանյալին իր աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»