«Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն»
«Փաստ» թերթը գրում է.
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել: Ակնհայտ է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն ձերբազատվել այդ առարկայից:
Պատահական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, սորոսական պատգամավորներից մեկը դա համարեց արհեստականորեն ներմուծված առարկա:
Չնայած ներկայումս հրամցվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը կուսումնասիրվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, մեր տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են նաև այլ տարբերակներ:
Թերթի զրուցակիցը, որը ԿԳ (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարության բազմամյա աշխատակից է, նշել է, որ վերջին քննարկումներից պարզ է դարձել, որ իբրև փոխզիջումային տարբերակ հնարավոր է առաջարկվի այնպիսի լուծում, որ Հայ եկեղեցու պատմությունն ուսումնասիրվի ոչ թե «Հայոց պատմության» սահմաններում, այլ առանձին առարկայի տեսքով, սակայն այն կկոչվի «Կրոնի պատմություն» (կամ «Կրոնագիտություն»), ինչը նշանակում է, որ կուսումնասիրվի ոչ միայն Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պատմությունը, այլ նաև մյուս կրոններն ու դրանց պատմությունները:
Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա տարբերակներ են մտածում, թե ինչպես ազգային ուժերին և հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն թույլ չտան ակտիվություն ցուցաբերել այս հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»