Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին․ ԵՊՀ աշխատակից
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է հայտարարել․ նա նշել է, որ գործադուլ է անելու նույն հիմքով, որոնցով գործադուլ էր արել գործող նախարար Արայիկ Հարությունյանը՝ 2018-ի ապրիլ-մայիսին։
Էդվարդ Գալստյանը, մասնավորապես, նշել է.
«Հայտարարում եմ գործադուլ նույն հիմքերով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին։
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
Հայաստանում տարվող կրթական եւ մշակութային քաղաքականությունը ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի եւ հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձեւավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։Ապազգային կառույցները՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, եւ այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլեւ հաճախ ուղիղ եւ անուղղակի հովանավորչություն է ստանում։
Այս ամենի դեմ հասարակությունը ու երիտասարդությունը պետք է գործադրի ճնշման բոլոր մեխանիզմները ու դուրս գա պայքարի։ Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին եւ կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա եւ նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակը այլընտրանք չունի։
Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»