Վահագն Թեւոսյանը հեռանում է ԱԺ բարեկամական խմբերից. Նա նշել է իր որոշման պատճառները
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը որոշել է հեռանալ Հայաստանի Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:
Նա որոշել է լքել նաեւ այդ բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան եւ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:
Այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել Վահագն Թեւոսյանը, ով Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Որոշումս պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին եւ Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու եւ ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում եւ բարեկամական խմբերում»:
Նշենք, որ այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»