42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի:
Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկան, ով դեմքի շրջանում ֆիզիկական ցավ է ստացել: Ոստիկանները հայտնաբերել են երեխային, ով գտնվում է ապահով ձեռքերում և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»