Հիմա խաղողի դեֆիցիտ է. չկան բերքի ապահովագրման մեխանիզմներ. Ավագ Հարությունյան
Կարծում եմ այս տարի ռեալ մթերված կլինի 140–150 հազար տոննա խաղող, բայց ցույց կտրվի 200 հազարի չափ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի գինեգործության համար ունեցել ենք 117 հազար տոննա մթերված խաղող, իսկ այս տարի պաշտոնական թվեր հրապարակումը ձգձգում են։
«Որքան մեզ հայտնի է կա ներքին լարվածություն իրական բերքի եւ նախնական հայտարարագրված բերքի քանակի միջեւ, դրա համար էլ ուշանում է պաշտոնական հաղորդագրությունը»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս տարի խաղողի գինն ավելի բարձր է եղել, քան անցած տարի. «1 կիլոգրամի հաշվով 7 դրամ բարձրացել է կոնյակի խողողը, Աարարտյան հարթավայրում գինու խաղողը բարձրացել է 10–15 դրամով։ Վայոց Ձորում նկատվեց կարմիր խաղողի գնի չնչին նվազում, իսկ սպիիտակ խաղողի գինը համարյա կրկնակի նվազեց, բայց միայն անցած տարվա համեմատ, քանի որ դրանից առաջ էլի նույն գինն է եղել»։
Նրա խոսքով՝ դեռ 2 տարի առաջ պետությունը ցանկանում տեսնել էր մեծ աճ եւ հավատում էր ներկայացված թվերին, ինչի արդյունքում տարբերությունը հասնում էր զավեշտի. «Այդ տարբերությունը հասնում էր զավեշտին՝ 150–160 հազար տոննա տարբերություն։ Պարզ է, որ այդտեղ կար խարդախության ու կեղծիքի էլեմենտներ, բայց պետությունը աչք էր փակում դրա վրա, որովհետեւ դա իր հիմնական քաղաքականության էլեմենտներից մեկն էր»։
Հարությունյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք գինեգործության համար չոււնենք որակյալ խողող։
«Գինեգործությունը մեզ մոտ բարձրանում է շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք տնկում ենք այգիներ։ Հիմա խաղողի դեֆիցիտ է եւ գյուղացիները չեն կարողանում հասցնել ոչ միայն քանակի այլեւ որակի առումով, որովհետեւ գինու խաղողը պահանջում է որոկյալ խաղող, իսկ իրենք սովոր չեն նման խաղող տալու։ Գյուղացիներն լիովին չեն վստահում պետությանը եւ գինեգործին։ Չկան բերքի ապահովագրման մեխանիզմները. հիմա մասամբ մտցնում են կարկուտի, ցրտահարության մեխանիզմները, բայց չկա ուշ բերքահավաքի մեխանիզմը»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս մեխանիզմի բացակայությունն ամենամեծ խնդիրն է, որ այսօր առկա է ոլորտում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»