ՍԴ-ի հարցը լուծվելու է Վճռաբեկի հետ միավորման եղանակով. Արդեն հաշվարկներ են արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի փակուղի մտած հարցի լուծման ճանապարհին չի բացառվում, որ իշխանությունն օրակարգ բերի վճռաբեկ եւ սահմանադրական դատարանները միավորելու օրենսդրական նախագիծ։ Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ Գերագույն դատարան, ինչպիսին որ ԱՄՆ-ում է, որը կիրականացնի ե՛ւ ՍԴ-ի, ե՛ւ վճռաբեկի գործառույթները։ Արդեն իսկ հաշվարկներ են արել։
ՔՊ մեր աղբյուրը փոխանցեց, որ ՍԴ-ն ամսական կտրվածքով, միջինացված հաշվարկով, ընդամենը 60 հայց է քննում, ուսումնասիրել են վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ու հաշվարկել, որ միլիոնի հասնող աշխատավարձեր ստացող դատավորներից կազմված դատարանն այս տարբերակով օպտիմալացնելու արդյունքում կարող են ամսական բոլոր թոշակառուների թոշակները բարձրացնել առնվազն 100 դրամով, ինչը կարող է դառնալ այս քայլի պոպուլիստական բացատրությունը, որը կներկայացնեն հանրությանը։
Սակայն սա հնարավոր է միայն սահմանադրական փոփոխություններով։ Այսինքն՝ նախագծին պետք է հավանություն տա Սահմանադրական դատարանը։ Թե ինչպես են շրջանցելու այդ «արգելքը», մեր աղբյուրն ասաց, որ դրա ձեւն էլ են գտել եւ առաջիկայում օրենսդրական որոշակի փոփոխություններով կօգտվեն գործող Սահմանադրության սողանցքներից։ Թե ինչի մասին է խոսքը, կփորձենք պարզել առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»