Հղի հարսը մի կերպ է փրկել օրորոցում քնած երեխային
Երեւանի Սարալանջի փողոցի հարակից լանջին գտնվող տանը նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, թե հարեւանները, թե ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլեւս բնակության համար պիտանի չէ:
Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը եւ տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:
Հարեւանները կայքին պատմել են, որ երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային:
Հրշեջներին հաջողվել է կրակի տարածման դեմն առնելը, հակառակ դեպքում՝ հարեւանների տներն էլ էր այրվելու:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան:


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»