Հինգ գործերով որպես վկա ներգրավված եմ․ Արծվիկ Մինասյան
Թվով հինգ գործերով որպես վկա ներգրավված եմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկվա իր հարցաքննությանը Երևան քաղաքի քննչական վարչությունում։
«Երեկվա հարցաքննությունը կապ չուներ ՀՅԴ ակցիայի հետ, որովհետև նախապես էր ծանուցումը եկել, ուղղակի ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չկա օրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչ, որ ինձ կարող է իրավական մեղադրանք ներկայացնել հանցագործության կամ այնպիսի խախտման համար, որով նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն, իհարկե խոսքը չի գնում մեքենա վարելու ընթացքում խախտումների մասին։ Ցանկացած իրավական փաթեթավորմամբ ներկայացվող գործողություն վստահ եղեք, որ քաղաքական հետապնդման փորձ է կամ անիմաստ շանտաժ քաղաքականությամբ զբաղվող անձանց դուրս մղելու ձգտումով։ Երեկվա հարցաքննությունը շատ լավ է անցել»,-նշեց նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»