Հարկադիր կատարողները մի քանի օր է՝ փորձում են 83-ամյա կնոջը դուրս հանել իր տնից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել
Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Հարկադիր կատարողները քանի օր է՝ այցելում են 83-ամյա կնոջ տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ և այդ հարցով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Նրանք պնդում են, որ վճռաբեկ դատարանը ժամանակավորապես կասեցրել է իրենց՝ տանից վտարելու գործընթացը, մինչդեռ հարկադիր կատարողները անընդհատ անհանգստացնում են իրենց:
Երկու օր առաջ էլ հարկադիր կատարողների հերթական այցի ժամանակ կինը փորձել է ինքնավնասում անել, սակայն այցելուները, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հեռացել են:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»