Դատարանն այս հարցում մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ
Դատարանը պետք է որոշի իր համար` կա´մ ինքը դատարան է, կա´մ դատարան չէ: Դատարանը կիսաքայլեր չպետք է անի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Եթե դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, կարող է խոչընդոտել քննության ընթացքին, ուրեմն պետք է դա պատճառաբանի, և գրի ակտի մեջ, ոչ թե փորձի հղումներ անել իրավական կարգավորումներին»,- ասաց փաստաբանը։
Վերջինիս խոսքով` Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններն արձանագրել են, որ գրավի հարցում խոչընդոտ չկա, մինչդեռ դատարանն այս հարցում մի քիչ ավելի է մտածել, քան պետք է մտածեր, մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու:
«Դատարանը մտածել է՝ գրավ կիրառեմ, հետո կխոչընդոտի, հետո կուզեմ գրավն ազգայնացնել, կկարողանա՞մ վերցնել, թե ոչ և այլն։ Սա նման է «Կիկոսի մահը» հեքիաթին։ Բայց կարիք չկար անհանգստանալ, որ Կիկոսն ընկելու է քարին և
մահանալու, գործը Կիկոսին չի էլ հասնելու»,-ասաց Օրբելյանը:
Օրբելյանն ընդգծեց` շատ մեծ հաճույքով կմտնեն դատական վիճաբանությունների փուլ և ձեռնարկելու են օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որ ապահովեն Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը: «Հիմա Ռոբերտ Քոչարյանը պատիժ է կրում ինչ-որ անհասկանալի մեկնաբանության պատճառով։
Կալանքն ապօրինի է, և քանի դեռ այն չի վերացել, մենք այդ ուղղությամբ անելու ենք բոլոր հնարավոր քայլերը։ Նա պետք է լինի ազատության մեջ։ Մենք համոզված էինք, որ այս գործը չէր կարող վարույթ ընդունվել։ Այն, ինչ նկարագրված է, հիմք չէ մեղադրանքի համար։ Նրա արարքներում հանցակազմ չկա, նրան որևէ գործողություն չի մեղսագրվում, մարդկանց մահերի, ընտրությունների, միտինգ ցրելու հետ կապված խնդիրներ չկան»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք` երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի փաստաբանների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»