Կա՛մ այս իշխանությանը ճանապարհում են, կա՛մ հաստատվում է դիկտատուրա. վերլուծաբան
Armnews-ը հայտնում է․ «Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ նոր իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատում է դիկտատուրա։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։
Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», քաղաքական մեկնաբանն ասել է. «Աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձն ու հազարավոր նմանատիպ խնդիրները ժողովրդին բորբոքում են և գալիս են ժողովրդի կողմից սիրված դեմագոգ ղեկավարներն ու ասում՝ մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք։ Այդ մարդիկ իշխանության են գալիս և հանկարծ պարզվում է, որ աշխատատեղեր ստեղծել հնարավոր չէ, ներդրումներ չեն գալիս, որովհետև ոչ մեկը խելքը չի թռցրել, որ նման պայմաններում ներդրումներ անի։ Այս իրավիճակում մարդիկ սկսում են հարցնել՝ լավ, ինչի՞ համար էր այս ամենը, մեզ ասել էին՝ հանգստություն, աշխատատեղերի բացում, պատերազմի ավարտ»։
Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանն ու Պուտին-Քոչարյան հարաբերություններին. «2008թ․ը շրջադարձային էր և՛ Նիկոլի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքում։ Քոչարյանի գործով դատավարությունը քաղաքական ռևանշ է և ՀՀ ներկա իշխանությունների համար նշանակություն չունի՝ իրենք խայտառակ են լինում ամբողջ աշխարհում, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է Պուտինի վերաբերմունքին Ռոբերտի նկատմամբ, պետք է ասեմ՝ ես շատ հպարտ եմ Պուտինի պահվածքից։ Պուտինն, իհարկե, չէր կարող գալ Հայաստան ու գնալ բանտում հանդիպել Քոչարյանի հետ, բայց Քոչարյանի կնոջ հետ հանդիպումը ցույց տվեց, որ Պուտինն իր ընկերների կողքին է ոչ միայն, երբ նրանք ազատության մեջ են, այլ նաև այն ժամանակ, երբ նրանք բանտում են»։
Խոսելով Նիկոլի Փաշինյանի ու ԱԳ նախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ քաղաքագետը դրանք որակել է սիրողական մակարդակի։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»