Կոռուպցիայի դեմ պայքար կա՞, թե՞ չկա
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն մեկուկես տարի է՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից խոսվում է այն մասին, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է եւ այլեւս չկան կոռուպցիոներ պաշտոնյաներ։ Սակայն պարբերաբար կարծիքներ են հնչում, որ հանրության կողմից այդպես էլ տեսանելի չեն իշխանությունների կողմից թմբկահարված կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները:
«Փաստ» թերթի զրուցակիցը, որը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, չցանկանալով հրապարակել իր անունը, ասաց, որ այդ «այսպես կոչած հակակոռուպցիոն հաջողությունները որեւէ կերպ չեն անդրադառնում բյուջեի վրա, համենայնդեպս, հասարակությունը մինչ օրս տեղյակ չէ՝ այս ողջ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում քանի՞ միլիոն դրամով հարստացավ բյուջեն եւ հարստացա՞վ, արդյոք, ընդհանրապես»:
Պաշտոնյան նշեց նաեւ, որ դեռեւս անհասկանալի է, թե ինչ փուլում է կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, իսկ «նախկին իշխանությունների կողմից կիրառված քայլերից նոր իշխանությունների գործողությունները ոչնչով դեռեւս չեն տարբերվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»