Թոքմաջյանի ձախողված բնակարանաշինությունը. շահառուները նրա հարազատներն են
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաեւ բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համաալսարանը:
Պարզվում է, որ 2013թ-ից սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է:
Ըստ շահառուներից մեկի ՝ 2016թ-ից շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին: Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամներ, հարազատներ ու իր հետ անձնական կապ ունեցող անձիք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարանից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը:
Կարեւոր մեկ հանգամանք եւս՝ շենքի տարածքը գտնվում է վերջինիս մշտական բնակության վայր հանդիսացող, նախկինում գերատեսչական մարմնի պատկանած վարչական շենքի հարեւանությամբ: Այդ տարածքում ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ եւ մտերիմներ: Տպավորություն է ստեղծվում, որ սոցիալական բնակարանշինություն կոչված այս ծրագիրը ծառայել է ոչ թե սկզբնական նպատակին, այլ՝ ոմանց անձնական շահերին:
Հետաքրքրական մեկ փաստ եւս՝ պարզվում է՝ դեռեւս 2016թ-ի ապրիլից ապօրինաբար ապամոնտաժվել է վերոնշյալ շենքի կառուցման վրա աշխատող վերամբարձ կռունկը եւ որպես մետաղի ջարդոն մինչ օրս գտնվում է նշյալ տարածքում՝ խանգարելով բնակիչներին: Տարածքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ պատկան մարմինները, այդ թվում՝ ոստիկաններն ու ԱԻՆ-ը, չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող անհրաժեշտ քայլեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»