Մաքսազերծման համար 10 օրը շատ քիչ է. Գյումրիի մաքսատան հերթերի պատճառով վարորդները գիշերում են ավտոմեքենաներում
Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթերը ձգվում էին մոտ 3 կմ՝ Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։
Մաքսազերծման սպասողների մեծ հերթի պատճառը Հայաստան ներմուծվող մեքենաների քանակի կտրուկ ավելացումն է: Դրան գումարվել է նաև այն, որ ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:
Վարորդները դժգոհում են առաջացած հերթից: Նրանք դիմում են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, առաջարկելով մաքսազերծման 10 օրը փոխարինել 20 օրով:
«10 օրը շատ քիչ է ու եթե չհասցնենք 100 հազար դրամ տուգանք պիտի մուծենք: Երևանում էլ կար հերթ գոնե կիմանայինք գիշերը տուն ենք գնում, եթե մաքսազերծման հերթը չէր հասնում: Ամոթ էլ է ասել, բայց այստեղ զուգարան էլ չկա, ես առավոտվա ժամը 7-ից ստեղ եմ, ու դեռ քանի կիլոմետր կա, որ իմ հերթը հասնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Վարդան Հարությունյանը:
Վարորդ Գագիկ Հակոբյանն էլ ասաց, որ հերթը կարող է օրեր տևել, իսկ իրենք սպասելու տեղ չունեն, գիշերում են մեքենայի մեջ:
«Ես եկել եմ իմ անձնական մեքենայի համար, բայց շատերը մեքենա ներկրում են որպեսզի փող աշխատեն, եթե աշխատածն էլ պիտի հյուրանոցներին տան ու օրերով մնան էստեղ, էլ իմաստը ո՞րն է: Երկու ամսից հետո այս հերթերը էլ չեն լինելու: Ասում են՝ 30 աշխատատեղ ենք բացել: Էդ 30 աշխատատեղի համար էսքան մարդու ծախսի տակ են գցում ու էսքան տանջում են, դե թող մեզ համար պայմաններ ստեղծեն»,- ասաց Գագիկ Հակոբյանը:
Վարորդներից շատերն էլ դժգոհեցին՝ ասելով, որ առջևում ձմեռ է, եթե հիմա կարողանում են գոնե մնալ մեքենայի մեջ, ապա շուտով և՛ ճանապարհներն են լինելու դժվարանցանելի, և՛ կացության հարցն է բարդանալու:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը