ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40 տոկոսով
2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար, ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Ամերիկյանը աջակցությունը ներառել է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:
Ըստ հաղորդագրության, ամերիկյան կողմի հատկացրած միջոցներն ուղղվել են նաև աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, կրթական ծրագրերին ու անգլերենի դասավանդմանը, ինչպես նաև պետական մարմինների հաշվետվողականության ապահովմանը:
«Նախորդ 27 տարիներին Միացյալ Նահանգները աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և միանշանակ՝ մենք չենք փոխի մեր մտադրությունն այժմ, երբ ժողովրդավարությունը Հայաստանում ուժեղ է, քան երբևէ: Ուստի, հպարտությամբ հայտարարում ենք այս տարի Հայաստանին ցուցաբերած ավելի քան 60 միլիոն դոլար աջակցության մասին», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 2 միլիարդ դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»