Եվրախորհրդի նախագահ Տուսկը որոշել է չառաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնի համար
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել Է Լեհաստանի նախագահի պաշտոնի համար առաջիկա ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին, որոնք պետք Է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը:
Ավելի վաղ Տուսկին համարում Էին ընդդիմությունից Լեհաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը: Իր հերթին, Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցությունը մտադիր Է նախագահական նոր ժամկետի համար թեկնածու առաջադրել պետության ներկայիս ղեկավար Անջեյ Դուդային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորը խորհրդածություններից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում»,-Տուսկի խոսքը մեջբերել Է Լեհական հեռուստատեսությունը:
Տուսկի խոսքով՝ ընդդիմությունը կարող Է շահել նախագահական ընտրությունները, բայց դրա համար «հարկավոր Է այնպիսի մի թեկնածու, որը դժվարին, ժողովրդականություն չվայելող որոշումների բեռ չի կրում»: «Իսկ ես նման բեռի տակ եմ այն ժամանակվանից, երբ վարչապետ Էի»,-պարզաբանել Է Եվրախորհրդի ղեկավարը: Նա խոստացել Է, որ «մեծապես աջակցելու Է ընդդիմությանն ընտրություններում»:
«Ես բոլոր հնարավորությունները կօգտագործեմ Եվրոպայում եւ աշխարհում Լեհաստանի դիրքերն ամրապնդելու համար»,- հավելել Է նա:
Տուսկը 14 տարի առաջ իր թեկնածությունն առաջադրել Էր Լեհաստանի նախագահի պաշտոնի համար, բայց տանուլ Էր տվել Լեխ Վալենսային՝ ստանալով ձայների 45,96 տոկոսը:
2007-2017 թվականներին նա զբաղեցրել Է հանրապետության վարչապետի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...