Ժողովրդի անունից մի՛ խոսեք
«Հրապարակ»-ը գրում է․
«Կարդում եմ Ֆեյսբուքում մեկի գրառումը՝ ուղղված պետական պաշտոնյաներից մեկին․ «պարոն այսինչյան, դուխով, ամբողջ սփյուռքը ձեր հետ է»։ Նայում եմ վարչապետի ինչ-որ լայվի «քոմենթները»․ «ՎԱՐՉԱՊԵՏ ՋԱՆ ՀԱՅ ԱԶԳԸ ՔՈ ՀԵՏ Է»։ Հետո լսում եմ վարչապետին, մյուս պաշտոնյաներին, բոլորը խոսում են ժողովրդի անունից։ Բոլորը, պարզվում է, ժողովրդին են ներկայացնում, ժողովուրդն իրենք են։ Ներս է մտնում փոստատարը, նամակ է բերում՝ այսինչ հիմնարկի մի խումբ աշխատակիցների անունից։ Այս ի՞նչ հիվանդություն է ժողովրդի կամ մարդկանց խմբի անունից հանդես գալը։ Միթե այսպես արտահայտվողները չեն հասկանում, որ մարդիկ իրենց չեն լիազորել կարծիք հայտնելու կամ որոշումներ կայացնելու, կամ նամակներ գրելու։ Անգամ մարդկանց սահմանափակ խմբի անունից հանդես գալն է անպատեհ ու տգեղ, անբարոյական ու անօրինական, ուր մնաց՝ ողջ ժողովրդի։
Չէ որ որեւէ անձի անունից ինչ-որ գործողություն կատարելիս՝ լինի նրա շահերը դատարանում, նոտարիատում, բանկում ներկայացնելը կամ որեւէ այլ գործարք, օրենքով սահմանված կարգով լիազորագիր է տրվում այն անձին, ով հանդես է գալու լիազորողի անունից։ Ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժողովրդի անունից սեր խոստովանել, սպառնալիքներ հնչեցնել, եզրակացություններ ու գնահատականներ տալ, որոշումներ կայացնել։ Սովետմիությունը վաղուց դադարել է գոյություն ունենալուց, բայց կոլեկտիվ մտածողությունն ու համահարթեցումը մնացել են մեր գիտակցության մեջ ամրագրված։ Դրանից էլ՝ անստորագիր ու կոլեկտիվի անունից գրված նամակները, ողջ սփյուռքի ու ամբողջ հայ ժողովրդի անունից հանդես գալու հիվանդությունը։ Ե՞րբ ենք մենք գիտակցելու, որ յուրաքանչյուր անհատականություն արժեք է, եւ նրան ամբողջի մասը դարձնելու համար նրա թույլտվությունն է անհրաժեշտ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»