Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաեւ նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաեւ վարչապետը։ Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։ Իշխող ուժի մեր աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցն այս դեպքում չարյաց փոքրագույնն է։
Բանն այն է, որ կոնվենցիայում սեւով սպիտակի վրա գրված է, որ այն վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է ապաստան տալ բոլոր նրանց, որոնք որպես բռնության «զոհ» կներկայանան եւ կդիմեն մեր պետությանը, դիցուք՝ Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներից, որտեղ փոքրամասնությունները հալածվում են։ «Իսկ դա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»