Ով կարող է դառնալ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նոր առաջնորդ
Օլեգ Մեդվեդևի (Շիշկան)` քրեական աշխարհում բարձր դիրք գրավելու կասկածանքով ձերբակալությունից հետո սլավոնական ծագում ունեցող օրենքով գողերն սկսել են լքել Ռուսաստանի տարածքը: Այս մասին հայտնում է «Росбалт»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Կայքի տեղեկություններով՝ Կովկասի օրենքով գողերը նույնպես լքել են երկիրը և գտնվում են Եվրոպայի տարածքում, բայց ազգությամբ չեչեն օրենքով գողերը շարունակում են ապրել ՌԴ-ում: Իրավապահների տեղեկություններով՝ նրանք պլանավորում հզոր թիմ հավաքել և առաջիկայում բարձրագույն դիրք զբաղեցնել Ռուսաստանի գողական աշխարհում:
Այս պահին Չեչնիայում մի շարք քրեական հեղինակություններ կան, սակայն ամենահեղինակավորը համարվում է Կազբեկ Դուկուզովը, ով կասկածվում է Forbes-ի ռուսական հրատարակչության գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության մեջ: Նշվում է, որ Դուկուզովը քրեական ուսադիրներ չունի, սակայն հեղինակությունները լսում են նրա տեսակետը: Նա նաև հարցեր է լուծում Չեչնիայի տարբեր կլանների միջև:
Դուկուզովը Չեչնիայում է գտնվում ապրիլից և նույնիսկ չի էլ փորձում թաքնվել քննությունից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...