Ո՞վ է պատասխան տալու մեր ընտանիքի շուրջ 10 տարի սուտ ու կեղծիք հյուսելու համար․ Լեւոն Քոչարյան
10 տարի շարունակ հերյուրանք եւ զրպարտանքներ են տեղացել մեր ընտանիքի հասցեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«4 միլիարդ դոլարի առասպելական ունեցվածքի հետ կապված կար ցուցակ, թե ինչն է պատկանում մեր ընտանիքին, որը իրականությունից կտրված էր։ Իմ մոտ հռետորական հարց է առաջանում, թե ով է պատասխան տալու դրա համար, որ 10 տարի մեր ընտանիքի շուրջ հյուսվել է այդ սուտն ու կեղծիքը»,-նշեց նա։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իրենք ինչ ունեն, գրանցված է․ «Մենք ոչինչ չենք պահում։ Այն ինչ կա, գրանցված է։ Մենք իշխանության կողմից չենք տեսնում ինչ-որ բան բացահայտելու խնդիր, կա նշանակված մեղավոր եւ ամեն ինչ արվում է նրան վարկաբեկելու համար։ Դա ժամանակին արվում էր որպես թերթի գլխավոր խմբագիր, հիմա ավելի շատ լծակներ ունեն եւ փորձում են նույնը շարունակել։ Մենք չենք բացառում, որ մոգոնվեն նոր քրեական գործ։
Հարցին, եթե 4մլրդ դոլարը չի համապատասխանում իրականությանը, ապա իրենց ունեցվածքը ինչքան է, Լեւոն Քոչարյանը նշեց․ «Ես թիվ չեմ կարող նշել, ինքս էլ թիվ չգիտեմ։ Այն ամենը, որտեղ մենք ունենք առնչություն, այն ինչ ձեռք ենք բերել, ձեռք ենք բերել միանշանակ օրինական ճանապարհով, ոչ մի ապօրինի բան չի եղել այդ ամենի մեջ։ Այդ ամենը ամեն օր ապացուցվում է»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»