Մեքսիկայում հարձակվել են մորմոնների վրա, զոհվել է ինը մարդ
Մորմոնների մի խումբ հարձակման է ենթարկվել Մեքսիկայում, զոհվել է առնվազն ինը մարդ, ներառյալ վեց երեխա, եւս ութ մարդ առեւանգվել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Heraldo de Mexico թերթին։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, Չիուաուա նահանգից Սոնորա տանող ճանապարհին։ Տեղեկացվում է, որ գրոհի են ենթարկվել ակտիվիստ Խուլիան Լե Բարոնի հարազատները։
Հարձակման առաջին զոհ են դարձել ակտիվիստի զարմուհին եւ նրա չորս երեխաները։ Բոլոր հինգն էլ մահացել են ավտոմեքենայում, որն այրվել է բենզաբաքում փամփուշտների հայտնվելու պատճառով։ Հարձակվողներն առեւանգել են եւս երկու մեքենա եւ այնտեղ գտնվող 12 մարդու։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ավելի ուշ հայտնաբերվել են երկու կանանց մարմիններ։ Ընտանիքի անդամներից մեկը հաստատել է նաեւ եւս երկու երեխաների զոհվելու փաստը։ Ներկայում որոնվում են ութ անչափահասներ։ Գործողությանը մասնակցում են զինծառայողներ եւ ոստիկանությունը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Խուլիան Լե Բարոնն ակտիվիստ է դարձել 2009-ին, երբ սպանվել է նրա եղբայրը՝ Բենխամինը, որը գլխավորում էր մարդկանց առեւանգողներին դիմակայողների խումբը։
Ինչպես տեղեկացնում է Milenio պարբերականը, Մեքսիկայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ կապ է պահպանում տեղի իշխանությունների հետ տեղի ունեցածի առիթով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...