Ֆրանսիայում «Ամելի» փոթորկի պատճառով հոսանքազրկվել է 100 հազար տուն
Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում փոթորկի պատճառով հոսանքազրկվել է 100 հազար տուն, հայտնում է BFMTV-ն:
Նշվում է, որ «Ամելի» փոթորիկը երկրին է մոտեցել լույս կիրակի գիշերը: 17 դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ ուժգին քամու կամ ջրհեղեղների պատճառով:
Հեռուստաալիքը նշում է, որ Ժիրոնդա դեպարտամենտի Արքաշոն քաղաքի ծովախորշում քամու արագությունը հասել է 163 կմ/ժամի: Ճանապարհին ծառեր են տապալվել: տեղական իշխանությունները խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում փողոց դուրս չգալ եւ չօգտվել անձնական տրանսպորտային միջոցներից:
Արեւմտյան դեպարտամենտ Վանդեում պահպանվում է ափամերձ տարածքի, մայթերի եւ նկուղների ջրածածկման սպառնալիքը: Ընդ որում՝ Մերձծովյա Շարանտա դեպարտամենտում հոսանքազրկվել են 5,7 հազար տներ:
Տարերքի հետեւանքով ամենաշատ տուժել են Ատլանտյան Պիրենեա, Լանդեր, Ժիրոնդա եւ Դորդոն դեպարտամենտները: Enedis ընկերությունը հաստատել է, որ 8:30-ի դրությամբ շարունակում են առանց էլեկտրականության մնալ մոտ 100 հազար տներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...