Նրանք ինտեգրվել են, բայց չեն ձուլվել. Բաշար Ալ–Ասադը խոսել է սիրիահայերի մասին
Սիրիայի նախագահի խոսքով` սիրիահայերն ունեն իրենց կազմակերպությունները, եկեղեցիները, դպրոցներն ու չունեն անջատողական տրամադրություն։
Սիրիահայերը ինտեգրվել են, բայց չեն ձուլվել հասարակությանը։ Այս մասին SANA գործակալության փոխանցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադն ասել է արաբական լրատվամիջոցների հետ զրույցում։
Ասադի խոսքով` հայերը վերջինն են միացել սիրիական հասարակությանն ու միշտ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ են առանձնացել։
«Նրանց հայրենասիրությունն ապացուցվել է պատերազմի տարիներին, ու բոլոր կասկածներն այդ հարցի շուրջ ցրվել են։ Միաժամանակ Սիրիայի հայերն ունեն իրենց կազմակերպությունները, եկեղեցիները և, որ ամենակարևորն է`դպրոցները։ Եթե որևէ հայկական արարողության ես մասնակցում` հարսանիք և այլն, իսկ ես գնացել եմ, քանի որ հայ ընկերներ ունեի, նրանք այնտեղ իրենց ավանդական երգերն են երգում, հետո ազգային երգեր են երգում»,–պատմել է Ասադը։
Ի տարբերություն այլ համայնքների, հայերը քիչ են ձուլվել սիրիական հասարակությանը։
Ասադը կարծում է, որ ելնելով այս ամենից, սիրիական իշխանությունը պետք է հայերի հետ այլկերպ վարվի, քրդերի հետ`այլ։ Իսկ պատճառը, նրա խոսքով, վերջինների անջատողական տրամադրություններ են։ Նույնիսկ կան աշխարհագրական քարտեզներ, որոնք ներկայացում են Սիրիական Քրդստանը որպես մեծ Քրդստանի մի մաս։
«Մենք մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու իրավունք ունենք ու իրավունք ունենք զգուշանալու անջատողական դատողություններից։ Մենք խնդիր չունենք այսպես կոչված «քրդական բազմազանության» հետ։ Հակառակը` այն հարուստ ու գեղեցիկ է։ Սակայն հարստություն ու բազմազանությունը մի բան է, իսկ բաժանումն ու երկրի պառակտումը` լրիվ այլ։ Հենց դա է խնդիրը», – նշել է Ասադը։
Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։ Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 60 հազար հայ էր բնակվում:
Աղբյուրը՝ armeniasputnik.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»