Սպանության փորձ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի Lexus-ի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ 29-ամյա Թ. Հայրապետյանի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»