Հրայր Թովմասյանի դեմ շանտաժով ցուցմունք են վերցրել, հետո պատռել ձերբակալման որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվանից մամուլում տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված գործարարը ցուցմունքում նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։
Ավելին, նշված հանդիպման փաստը ժխտող բարեկամի՝ Նորայր Փանոսյանի հետ առերեսման ժամանակ գործարարը նշել է, որ չի հիշում Թովմասյանի հետ հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ ժամը, ո՛չ էլ այլ մանրամասներ։
Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս հարցաքննությունից։ Նշված գործարարը ՍԴ նախագահի դեմ ցուցմունք է տվել չորրորդ անգամ անընդմեջ հարցաքննվելիս։
Ավելին՝ հարցաքննությունից առաջ նրան են ներկայացրել մեկ այլ քրեական գործով իր կողմից փողերի լվացման հիմքով ձերբակալելու մասին որոշում եւ սպառնացել են 6-10 տարվա ազատազրկմամբ։ Գործարարը, փաստաբանի խորհրդով, 30 րոպեով խնդրել է հետաձգել հարցաքննությունը, ապա վերադառնալով՝ ընդունել է Թովմասյանի դեմ ցուցմունք տալու առաջարկը եւ նշել, որ չի հիշում հանդիպման վայրն ու մանրամասները։ Որից հետո նրան ձերբակալելու վերաբերյալ որոշման տեքստը պատռվել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»