«Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»․ Սամվել Ալեքսանյանի ժեստը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը։
Ընկերության բացման արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ներկա էր նաև Սամվել Ալեքսանյանը։
Ավագ Ավանեսյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ ըստ վերլուծության՝ տեքստիլի ճյուղը պոտենցիալ ունի մոտակա 10 տարիներին արտահանման ծավալները հասցնել 1 միլիարդ դոլարի, և այդպիսի ծրագրերը կնպաստեն այս կանխատեսման իրագործմանը։
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հագուստի արտադրության այս արտադրամասերը կապահովեն շուրջ 3 հազար աշխատատեղ:
Նշենք, որ գործարանում լրագրողներից մեկը ֆիքսել է «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի գրությամբ պաստառ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարել, որ դա պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը և իր ֆեյսբուքյան էջում կոչ արել միանալ ֆլեշմոբին։ Ֆլեշմոբի իմաստն այն էր, որ մարդիկ թղթին գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է», լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։
Իսկ այս գրությամբ պաստառների տարածման համար Կառավարության նիստում ընդունվել էր որոշում վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»