Մենք պարտավոր ենք սերունդներին ժառանգել ավանդական ընտանիքներ, ուզում է` Վենետիկից գան, ուզում է` Լուսնից իջնեն. (տեսանյութ)
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, քաջ գիտակցելով ու հասկանալով, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, եկել էին երևի հասկանալու մեր տրամադրվածությունը, որ կարողանան մեզ համոզել, թե այն չի վնասում մեր ավանդական արժեքներին, որպեսզի մենք էլ ժողովրդին համոզենք, բայց մենք աներկբա ենք:
Այս մասին ԱԺ-ի առջև ընթացող բողոքի ակցիայի ընթացքում, դուրս գալով քննարկումից, հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ինձ համար էլ էր անհասկանալի, թե քննարկումն ինչու էր գաղտնի, համենայն դեպս, գաղտնիության ռեժիմը մեզ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, չխանգարեց ասել այն, ինչ ինչի համար եկել էինք»,-ասաց պատգամավորը` նշելով, որ Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչները որևէ համոզիչ փաստարկ չեն ներկայացրել, թե ինչու Հայաստանում պետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան:
«Հարցրինք` ՀՀ օրենսդրության մեջ կա այնպիսի բաց, որը հնարավոր է լրացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, ոչ մի պատասխան: ՀՀ գործող Քրեական օրենսգիրքն ամբողջությամբ վերացրել է ընտանեկան բռնությանը վերաբերող սպեկտրը, չկա այնպիսի արարք, որ Քրեական օրենսգրքով նախատեսված չլինի, որ դրա համար էլ կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտություն լինի»,-ասաց Պետրոսյանը` նշելով, որ ներկայացուցիչները պնդել են, թե կոնվենցիայի վավերացումը չի հակասում Սահմանադրությանը:
«Հայաստանի վարչապետն ասել է` ժողովուրդն է ղեկավարում երկիրը, այժմ մենք պետք է հետևողական լինենք, որ այդ դրույթը կենսագործվի»,-ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը, ապա ավելացրեց.
«Բոլորս ավանդական ընտանիքներից ենք և պարտավոր ենք մեր սերունդներին էլ ժառանգություն թողնել ավանդական ընտանիքներ, ուզում է` Վենետիկից գան, ուզում է` Լուսնից իջնեն»:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են քայլերթով շարժվել դեպի Եվրոպական խորհրդի գրասենյակ, ուր գնալու են նաև Եվրախորհրդարանի ներկայացուցիչները:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»