Սկանդալային տեսանյութեր, որոնք կհրապարակվեն ծայրահեղ դեպքում
«Հրապարակ»-ը գրում է․
«Երկրում կատարվող իրադարձությունների անկանխատեսելի ընթացքը, քրեական գործեր հարուցելու, կալանավորելու անսպասելի որոշումները, ինքնասպանությունները որոշակի նոր մշակույթ են ձեւավորում մեզանում։ Մեր աղբյուրներն ասում են, որ այն անձինք, ովքեր վտանգ են զգում, որ կարող են իրենց կալանավորել, իրենց հետ կարող են դժբախտ պատահարներ լինել եւ այլն, գաղտնի տեսաուղերձներ են նկարահանում եւ մի քանի տեղում պահում դրանց պատճեները, որ ծայրահեղ դեպքերում դրանք հրապարակվեն։
Մեզ պատմեցին, որ նման տեսաուղերձ է նկարահանվել նաեւ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, ում մոտ մեկ ամսով գրավի դիմաց ազատ արձակեցին, ապա կրկին կալանավորեցին։ Այդ ընթացքում նա տեսախցիկի առաջ պատմել է ինչ որ մանրամասներ, որոնք պետք է հրապարակվեն՝ եթե իր հետ ինչ որ բան պատահի։ Այդ տեսաերիզը պահվում է մի քանի վայրերում, այդ թվում՝ արտերկրում։ Մեր աղբյուրը տեղյակ չէր, թե ինչին է վերաբերվում խոսքը, սակայն ենթադրություն արեց, որ գեներալ Մանվելը խոսել է Մարտի 1-ի մասին։
Մեր տեղեկություններով, նման տեսանյութեր ունի նկարահանած նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Մեզ ասացին, որ աշխատանքից ազատվելուց հետո, երբ իշխանական քարոզչամեքենան նրա մասին սկսեց նեգատիվ նյութեր տարածել եւ լուրեր շրջանառվեցին, որ նրան կալանավորելու են, նա մի քանի ֆիլմեր է նկարահանել, որ եթե իր հետ որեւէ անկանխատեսելի բան պատահի, դրանք իր մերձավորները հրապարակայնացնեն։ Այդ ֆիլմերը եւս մի քանի օրինակից բազմացվել են եւ տարբեր ապահով վայրերում պահվում են»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»