ԱՄՆ-ն դադարեցնում է Լիբանանին որպես ռազմական օգնություն 105 մլն դոլարի տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար տրամադրվող 105 մլն դոլարի աջակցությունը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է այդ որոշման մասին՝ առանց դրա պատճառները նշելու։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ քայլը կարող էր պայմանավորված լինել երկրում ընթացող բողոքի ակցիաներով: Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Լիբանանին ներառել է գիշերային տեսունակության սարքերի և զենքի մատակարարում, որն օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից:
Reuters-ի պնդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարվա մայիսից պահանջել է հավանություն տալ Լիբանանին տրամադրվող ռազմական օգնությանը՝ վերջինիս համարելով Մերձավոր Արևելքում կարևոր գործընկեր, սակայն Վաշինգտոնը նաև բազմիցս անհանգստություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիական «Հեզբոլլահ» կուսակցության աճող դերի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին է հանձնել կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի դիմումը: Այդ որոշումն ընդունվել է վարչապետի կողմից երկրի տնտեսական կյանքը կաթվածահար արած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
Ցուցարարների նպատակն է հասնել կոալիցիոն կառավարության հրաժարականին, խորհրդարանի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...