WhatsApp-ը կոտրել են, որպեսզի լրտեսեն բարձրաստիճան պաշտոնյաներին ԱՄՆ-ի դաշնակից երկրներում
Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի դաշնակից երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաները ենթարկվել են հաքերային գրոհի, որի ժամանակ WhatsApp-ն օգտագործվել է օգտատերերի հեռախոսները գաղտնալսելու համար։
WhatsApp-ի կողմից անցկացվող հետաքննությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ զոհերի զգալի մասը «կառավարության եւ զինվորականների բարձրաստիճան ներկայացուցիչներ են, որոնք ցրված են հինգ մայրցամաքների առնվազն 20 երկրներում», հայտնում է Reuters-ը։
WhatsApp-ի օգտագործմամբ այս կիբեռներխուժումը կարող է քաղաքական եւ դիվանագիտական մեծ հետեւանքներ ունենալ։
WhatsApp-ը հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ։ WhatsApp-ը պնդում է, որ NSO Group-ը ստեղծել եւ վաճառել է հաքերային հարթակ, որը օգտագործել է WhatsApp-ի թերությունները, որպեսզի օգնի հաճախորդներին կոտրել առնվազն 1400 օգտատերերի բջջային հեռախոսները։
Թեեւ հայտնի չէ, թե ով է օգտագործել պաշտոնատար անձանց հեռախոսները կոտրելու ծրագրային ապահովումը, NSO Group-ը հայտարարում է, որ իր լրտեսական ծրագրերը վաճառում է բացառապես պետական պատվիրատուներին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...