Նախարարություններում լուրջ անջրպետ է առաջացել վերնախավի եւ «ստորին օղակների» միջեւ. «թող իրենք էլ աշխատեն»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի եւ «ստորին օղակների» միջեւ։
Ներքեւներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետեւ վիրավորված են եւ կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։
Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց եւ աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջեւ։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը