Մնացականյանին պաշտոնանկ անեն, ո՞ւմ բերեն. Խոսակցությունները թեժացել են
«Իրատես» թերթը գրում է.
«BBC լրատվական գործակալության «HardTalk» հաղորդմանը տված հարցազրույցից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շուրջ կրկին խոսակցությունները թեժացան, տեղեկություն եղավ անգամ, որ հնարավոր է նրան պաշտոնանկ անեն։
Ի դեպ, իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները սեփական նախարարի հասցեին հնչած քննադատություններին հակընդդեմ փաստարկներով չէին էլ շտապում պատասխանել։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը համաձայն չէ, որ իրենք չեն պաշտպանել իրենց նախարարին, ավելին, ըստ նրա, արտգործնախարարի խոսքում չկար մի բան, որը չի համընկնում իշխանության որդեգրած քաղաքականությանը։
«Եթե հաղորդման ֆորմատն այլ լիներ, ժամանակ լիներ, կարելի էր որոշ դրույթներ բացել»,- փաստեց պատգամավորը, իսկ հարցին՝ հիմա արտգործնախարարից «ազատվելու» հարցն իշխանության օրակարգում կա՞, շեշտեց, թե այդ մասին հրապարակումներն անհեթեթություն են. «Չեմ կարծում, թե Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտպանության կարիք ունի։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է»։
Գո՞հ եք նրա աշխատանքից՝ հարցրինք։ «Եթե մարդն ինքն իր աշխատանքից չի կարող գոհ լինել... Պահանջները շատ են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Դիտարկմանն էլ, թե որեւէ քննարկում իշխանության ներսում չի՞ եղել Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու հարցով, բացասական պատասխան հնչեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը