Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրա Սլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանը Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ Ադամս Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Նռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ 17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած Հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ Արեյան Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից Մառախուղ եւ առանց տեղումների եղանակ «Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ Axios Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին

Ամերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին
Քաղաքականություն

Ստվերի դեմ պայքարը լինելու է զրո. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Բյուջեի եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2020 թ.-ին նախորդ տարվա համեմատ չի փոխվելու, լինելու է 23.9 տոկոս: Այսինքն՝ ստվերը ոչ մի կոպեկ չի իջնելու: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


Նրա խոսքով՝ 2020 թ.-ի բյուջեն 2019 թ.-ի բյուջեից լինելու է 8 տոկոսով ավել՝ 1 տրլն 567 մլրդ դրամից դառնալով 1 տրլն 697 մլրդ դրամ:

«Քանի որ նախատեսում ենք 4.9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը նախատեսում ենք 4 տոկոս, ապա տեղի չի ունենալու բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության փոփոխություն: Այսինքն՝ ստվերի փոփոխություն նախատեսված է զրո, ստվերի դեմ պայքարը լինելու է զրո»,- ասաց Բագրատյանը:


Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշեց, որ նաև խնդիրներ է տեսնում բյուջեի ծախսերի մասով: Մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համար ծախսերն ավելացվում են 12.7 տոկոսով, սակայն գիտությանը տրվող գումարը կրճատվում է՝ 14 մլրդ դրամից դառնալով 12 մլրդ դրամ: Մինչդեռ սպորտի և մշակույթի ոլորտների ծախսերը մնում են անփոփոխ: Հրանտ Բագրատյանի տեղեկացմամբ՝ զրոյական աճ է նախատեսված նաև ԱԱԾ և Ոստիկանության մասով:

«Մշակույթը և սպորտը միացել են ԿԳՆ-ին, բայց բոլոր ծախսերը բյուջեում պահպանված են: Կամ գյուղատնտեսությունն է միացել էկոնոմիկային, բայց առանձնացված պահպանված է բյուջեն: Իմաստը ո՞րն էր միավորելու, թե՞ գյուղնախարարի թեկնածու չունես»,- նշեց տնտեսագետը:

Նախկին վարչապետը նկատեց, որ կառավարման ապարատի պահպանման ծախսերն աճել են 12 տոկոսով: «Շքեղ ծախսեր են նախատեսվում դրանց պայմանների բարելավման համար: Այդ պայմաններում տեսնում ենք նաև ցոփ ու շվայտ կյանքի փաստեր, օրինակ՝ ինչո՞ւ ենք ինքնաթիռ վարձում, գնում ԱՄՆ, երբ պաշտոնական հանդիպում էլ չկա, մի հատ ելույթ էր ՄԱԿ-ում»,-ասաց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է 2020 թ.-ի բյուջեի պաշտպանական ծախսերին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ 30 մլրդ դրամով ավելացվում է շենքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը, սակայն սպառազինության ձեռքբերման համար չնչին գումար է նախատեսվում: «Բանակն ունի ավելացում, բայց այդ գերատեսչությունների ծախսերը հիմնականում կապված են շենքային պայմանների բարելավման հետ. 60 մլրդից դարձնում ենք 90 մլրդ դրամ: Եվ սպառազինության մասով նախատեսվում է չնչին գումար՝ 12 մլրդ դրամ: 30 մլրդ՝ շենքային պայմանները բարելավելու փոխարեն, ես այդ գումարը կծախսեի զինվորների վիճակը բարելավելու և սպառազինության ձեռքբերման վրա:

Հիմա կարող են ասել՝ դուք չգիտեք, բանակին մենք ավել ենք տալիս, սրանից վերցնում տալիս ենք և այլն: Բայց դա բյուջեում չկա, մակրոտնտեսական թվերում չկա, նոր ստվե՞ր եք զարգացնում: Ես ինչ իմանամ, ումից ինչ գումար եք վերցրել, ինչքան եք տվել բանակին: Որ ասում են՝ այս մեկից փող ենք վերցրել, տվել ենք բանակին, կարող է դու 2 անգամ ավելի ես վերցրել, կեսը դրել ես գրպանդ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նախարարների, փոխնախարարի, մարզպետների աշխատավարձերի բարձրացումը և պետական ապարատի համար 30 տոկոս պարգևավճարային ֆոնդի սահմանումը, տնտեսագետի խոսքով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել. «Ինչ է նշանակում 30 տոկոս պարգևավճար: Այսինքն, 1 մլրդ աշխատանքային ֆոնդ ունի նախարարությունը, որից 700 մլն աշխատավարձեր պետք է տան, 300 մլն էլ ում ուզեն, կտա՞ն: Մեր ժամանակ եղել է մի հատ 13-րդ աշխատավարձ»:

Հրանտ Բագրատյանը նշում է, որ նոր իշխանությունների ղեկավարման շրջանում տնտեսական ցուցանիշներում որևէ աննախադեպ ցուցանիշ չի գրանցվել: «Աննախադեպ չէ նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման հետ համեմատ, էլ չեմ խոսում առաջին 2 նախագահների կառավարման տարիների համեմատ: Դուինգ բիզնեսով 6 տեղ իջել ենք, ինչ է ասում ՀԲ-ն՝ շատ ավելի դժվար են տալիս շինթույլտվություն, հարկային քաղաքականությունը հստակ չէ, ձեռնարկությունների սնանկացումը, դատական պրոցեդուրաները, ավելի է վատացել»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջին 1.5 տարվա ընթացքում բազմաթիվ քրգործերի հարուցմանը, «Մարտի 1»-ի գործի վերաբացմանը, «Հոկտեմբերի 27»-ը օրակարգ բերելուն՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինչո՞ւ եք մարդկանց բռնում կամ որ բռնում եք, ինչո՞ւ եք խափանման միջոցը կալանք տալիս: Շտկվե՛ք: Այս «կաշան» շարունակվելու է, իրենք խրվում են արդեն: Այսպես որ գնա, իրենք դառնալու են տիրանական, բռնի, օրեցօր դիմելու են էլ ավելի ռեպրեսիվ միջոցների մինչև իրենց կսրբի մեկ այլ հեղափոխական ալիք»: