Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանը Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ Ադամս Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Նռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ 17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած Հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ Արեյան Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից Մառախուղ եւ առանց տեղումների եղանակ «Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ Axios Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են

Սլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար
Հայաստան

Չեմ հավատում, թե իշխանությունները բռնի ուժի կիրառմամբ կբացեն Ամուլսար տանող ճանապարհը, բայց այդ սցենարին ևս պատրաստ ենք. Ջերմուկի բնակիչ

Ոչ միայն Ջերմուկ համայնքի բնակչությունը, այլև բազում հայեր իրենց կամքով, որոշմամբ և իրավունքով Ամուլսարում փակել են հանքարդյունաբերության էջը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով կարծիքներին, թե Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մարել է:


«Պայքարը կանգ չի առել: Մեր վերջին խոշոր ակցիայից հետո, որն ուղեկցվեց ջերմուկցիների դասադուլ-գործադուլով, հասկացանք, որ ունենք բավարար ուժեր` հարցը տվյալ ձևով լուծելու համար, բայց քանի որ մենք կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը և չենք ցանկանում`Հայաստանում ցնցումներ լինեն, դրա համար ակտիվ վիճակն է մի քիչ մարել»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ բնակչության շրջանում դիրքորոշման փոփոխություն, վստահաբար, չկա:

«Բնակիչներս հաստատակամ ենք մեր որոշման մեջ, մենք Ամուլսարի հարցը դիտարկում ենք նույն հարթության վրա, ինչպես Արցախի հարցը, դրանք չենք տարանջատում: Երկուսն էլ մեզ համար հայրենիք են, և Ամուլսարի փրկության ու պահպանության համար մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,-նշեց Ջերմուկի բնակիչը:


Վերջինս, անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, թե Ջերմուկում որոշ անձինք հանդիպումներ են ունենում բնակիչների հետ և տարատեսակ սպառնալիքներով համոզում դուրս գալ Ամուլսարի պայքարից, ասաց, թե այդ անձինք, հավանաբար, նախկին իշխանության ներկայացուցիչներ են:

«Չգիտեմ` ում հրահանգով, միգուցե` սեփական նախաձեռնությամբ: Բայց քանի որ այս պահին հստակ փաստեր չունեմ, անուններ չեմ տա: Մենք կունենանք ապացուցող փաստեր, թե ով, երբ և ինչ է ասել, և կհրապարակենք դրանք»,-ասաց Բունիաթյանը` նշելով, որ հնարավոր փաստերը ներկայացնելու կաշկանդվածություն և վախեր չունեն:

Հարցին` հավանական համարո՞ւ մ է պնդումները, թե իշխանությունները Ամուլսար տանող ճանապարհը կբացեն, և հանքը կշահագործվի ոստիկանության բռնի ուժի կիրառմամբ, և որ ՀՀ նոր ոստիկանապետ կնշանակվի այնպիսի անձ, որը կգնա բռնությամբ ճանապարհը բացելու քայլին, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ պետք է հնին վերադարձ կլինի, և բռնի ուժի գաղափարը նորից կվերադառնա Հայաստան: Ամեն դեպքում, փորձում ենք չհավատալ նման սցենարների, բայց ոչինչ չենք բացառում»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ այդ սցենարին ևս պատրաստ են և չեն նահանջի: