Մարդիկ գալիս են ՀՀ եւ առաջին դեմքը որ տեսնում են, մաքսավորի այդ դաժանացած, չարացած դեմքն է, ինչի՞ համար. Սինանյան
Մենք որպես ժառանգություն չենք ստացել ռազմավարություն սփյուռքի հայնքների նկատմամբ. մենք դա զրոյից պետք է ստեղծենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա խոսքով, մի բան է ունենալ ռազմավարություն, թե ինչ ենք ակնկալում Սփյուռքի հետ հարաբերություններից, մեկ այլ բան է, թե ինչ քաղաքականություն պետք է վարենք Փարիզի համայնքի հետ, Ստավրոպոլի երկրամասի համայնքի հետ եւ այլն:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան, արդյոք մաքսավորների բարեհամբույր վերաբերմունքը դրա համար բավարա՞ր է, Սինանյանը պատասխանեց, որ դա սփյուռքահայի առաջին շփումն է Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ. «Դե գնա սփյուռքահային բացատրի, որ պագոնավոր այդ սպան, որ այդտեղ նստած էր, Հայաստանի զինվոր չէր, հետեւաբար քեզ վատ մի զգա: Այդպես չէ, մարդիկ գալիս են Հայաստան եւ առաջին դեմքը որ տեսնում են, այդ դաժանացած, չարացած մարդու դեմքն է, ինչի՞ համար: Բայց իհարկե, բարեհամբույր դեմքը բավարար չէ հայրենադարձւթյան համար»,- ասաց նա:
Հարցին՝ ավելի խորքային ի՞նչ պատճառներ կան, որոնք խոչընդոտում են մեր հայրենակիցների վերադարձին, Սինանյանը արձագանքեց. «Ամենախորքային խնդիրը տնտեսության թերզարգացածությունն է, աշխատատեղերը, կրթության, առողջապահության մակարդակը, մարդիկ գալիս են բնակվելու, ուզում են իմանալ, որ իրենց տարրական պահանջները բավարարված են լինելու: Մեծ հայրենադարձություն ապահովելու համար, անկասկած, մեզ անհրաժեշտ է լինելու կտրուկ բարձրացնել կրթության եւ առողջապահության մակարդակը»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը