Հրայր Թովմասյանի ձերբակալությունը կանխվեց.որքա՞ն ժամանակով
«Փաստ» թերթը գրում է.
«Դատաիրավական համակարգի, մասնավորաբար ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ՀՀ սահմաններից փաստացի դուրս են եկել՝ դառնալով միջազգային հանրության կողմից քննարկվող թեմա։
«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել՝ ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։
Սակայն, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, նախօրեին տեղի ունեցած դեպքերը խառնել են իշխանությունների խաղաքարտերը։
Նախ՝ Թովմասյանի եւ ՍԴ շուրջ գործընթացների մասին ռեպորտաժ ներկայացրեց ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ առաջ տանելով այն թեզը, որ Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է եւ տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են։
Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ով բավականին կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին։
Բուքիքիոն հայտարարում է, թե՝ «չափազանց անհանգստացած եմ մի կողմից կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջեւ եղած բացահայտ կոնֆլիկտով»:
Նման արձագանքներն էլ ստիպել են իշխանություններին առայժմ չգնալ կտրուկ գործողությունների, որոնք կստիպեն միջազգային կառույցներին էլ ավելի կոշտ ու առարկայական քննադատել իրենց: Սակայն թե որքան ժամանակ կտեւի այս «պաուզան», դեռեւս պարզ չէ:
Ի դեպ, անկարեւոր չէ նշել, որ նախօրեին իշխանություններն արդեն սկսել էին հրապարակ նետել թեզ, թե Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում ՍԴ-ի համաձայնությունը պետք չէ, չնայած իրավաբանների ճնշող մեծամասնությունը պնդում է՝ ոչ թե պետք է, այլ պարտադիր է ու օրենքի պահանջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը