Իսրայելցի քաղաքական գործիչները Երուսաղեմին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միանգամից երկու իսրայելցի քաղաքական գործիչներ Երուսաղեմին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետեւելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին, հաղորդում է The Times of Israel-ը:
«Կախոլ լավան» դաշինքի ղեկավարներից մեկի՝ Յայիր Լապիդի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունը պատմական ճշմարտության համար ձայն էր: «Դա պատմական ճշմարտության եւ արդարության համար ձայն էր: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիան վախեցնի աշխարհին եւ հերքի ցեղասպանությունը: Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- գրել է նա Twitter-ում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լապիդը տարեսկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Քնեսեթում ներկայացված օրինագծի հեղինակներից էր: Ապրիլին նա Twitter-ում գրել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Քնեսեթի պատգամավոր Գիդեոն Սաարը եւս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սկզբունքային եւ բարոյական դիրքորոշումը՝ 100 տարի առաջ հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչելով: Իսրայելը եւս պետք է հստակ հայտարարի այդ սարսափելի վայրագության ճանաչման մասին»,- գրել է նա Twitter-ում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն տարի բարձրացվում է Քնեսեթում, որպես կանոն, օրենսդրական տեսքով, այլ ոչ թե քննարկումների կոչով: Հարցն ամեն տարի 1989-ից հանվել է օրակարգից: Այդ տարի Քնեսեթի պատգամավոր Յայիր Ցաբանն առաջին անգամ խոսել է ցեղասպանության մասին: Ըստ աղբյուրի՝ Իսրայելը հրաժարվում է կոտորածը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել՝ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նկատառումներից ելնելով, եւ, առաջին հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: Հունիսի վերջին Քնեսեթում ծրագրված քվեարկությունը չեղարկվեց պետական աջակցության բացակայության պատճառով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...