«Կլիմայական շարժումն այլևս պարգևների կարիք չունի». Գրետա Տունբերգը հրաժարվել է բնապահպանական մրցանակից և մոտ 52 000 դոլար պարգևավճարից
Շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Տունբերգը որոշել է հրաժարվել Հյուսիսային խորհրդի բնապահպանական մրցանակից և մոտ 52 հազար դոլար գումարի չափով դրամական պարգևից: Ակտիվիստուհին իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի գործում եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը:
«Կլիմայական շարժումն այլևս պարգևների կարիք չունի: Մեզ պետք է, որ մեր քաղաքական գործիչներն ու իշխանություն ունեցող մարդիկ սկսեն լսել ժամանակակից գիտությանը»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Միևնույն ժամանակ 16-ամյա Տունբերգը նշել է, որ բնապահպանական մրցանակի արժանանալն իր համար մեծ պատիվ է, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հյուսիսային խորհրդին այդ պարգևի համար:
Հյուսիսային խորհրդի էկոլոգիական մրցանակն ամեն տարի շնորհվում է Սկանդինավյան երկրների ընկերություններին, կազմակերպություններին կամ անհատներին՝ «իրենց աշխատանքում շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքի սկզբունքների ներդրման և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում նախաձեռնողական ցանկացած այլ դրսևորման համար»:
Կոմիտեն, որը որոշում է մրցույթի թեկնածուներին և հաղթողներին, բաղկացած է 13 անձանցից՝ Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Իսլանդիայից, Դանիայից և այլ երկրներից:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:
«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել էր դեռահաս ակտիվիստը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար