Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հիշողություն է, այլեւ ավելացնում է մեր անվտանգության մակարդակը. Վազգեն Մանուկյան
Դժվար է գերագնահատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ պետք է շնորհավորել սփյուռքում գործող այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ հետապնդում էին այդ հարցը եւ հասան իրենց նպատակին:
«Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը, բայց քաղաքականությունը հենց այն է, որ դու ճիշտ քաղաքական պահին կարողանաս քո ճիշտ խնդիրը դնել: Այս տեսակետից կրկնակի կարելի է շնորհավորել, որ իրենք կարողացան ճիշտ պահին ճիշտ քայլը անել»,-ասաց Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պարտավորություն է սերունդների նկատմամբ, ոչ միայն հիշողություն է, այլեւ մի փոքր ավելացնում է մեր անվտանգության մակարդակը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը