Որպես Բրիտանիայի դեսպան չեկավ, բայց ներկայությունն ապահովված է. նա լուրջ ազդեցություն ունի Հայաստանում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել էր այն մասին, որ առաջիկայում Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպան կնշանակվի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: Հաղորդվում է, որ Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2019 թվականի սեպտեմբերին:
Սակայն արդեն հոկտեմբերին դեսպանությունը տեղեկացրեց, որ Ալան Գոգբաշյանը չի ստանձնի այդ պաշտոնը Երեւանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։
Ու չնայած Գոգբաշյանը որպես դեսպան չժամանեց Հայաստան, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքրված է ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումներով, ավելին՝ նա որոշակի քաղաքական շրջանակներում ունի լուրջ ազդեցություն։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող գործիչներից հատկապես մեկ-երկուսը կոնկրետ աշխատում են նրա «գծի» շրջանակներում։
Թերթի տեղեկություններով, Հոկտեմբերի 27-ի թեման նորից հանրային օրակարգ բերելու գործում առանցքային դերակատարություն ունեցողներից մեկը հենց Գոգբաշյանն է, որը փորձում է այս թեման շրջանառության մեջ դնել հայ հանրության շրջանում հակառուսական հերթական ալիքն ապահովելու կոնտեքստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...