Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ Պապոյան Հրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետո Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներ Ի՞նչ են փնտրում հայաստանցիները Ոստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջություն Իսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. Naharnet Պետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ով Գորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. Ոստիկանություն Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում Մյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. Ավինյան

Հայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ ՊապոյանՀրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվելՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․
Հայաստան

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էլ էին համբուրում, Տեր-Պետրոսյանի անունով էլ՝ երդվում, տեսա՞ք՝ ինչ եղավ. կարծում եք՝ նրանցից ավելի խելո՞ք եք

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն է

– Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից անցել է ավելի քան 1,5 տարի. Ինչպե՞ս կգնահատեք երկրում տիրող իրավիճակը, ի՞նչն է փոխվել դեպի դրականը կամ՝ հակառակը։

– Այս 1.5 տարվա ամենագլխավոր խորհուրդն այն է, որ ռեժիմը, որը կար, դրանից ժողովուրդն ազատվեց, սակայն մեր կուսակցությունն ասել է, որ համակարգն է պետք փոխել. այն օլիգարխիկ համակարգը, որը ձևավորվել էր՝ Առաջին նախագահից սկսած, սակայն համակարգը փոխված չէ։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսության մեջ իրականացվող քայլերին, ապա պետք է ասեմ, որ այն, ինչ կար, դա նախորդների ժամանակներից է եղել, որը հիմա զարգացվում է։

– Մարտի 1-ի դեպքերը բացահայտվե՞լ են, ինչպես հայտարարում են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։

– Ինչպե՞ս է բացահայտվել, ովքե՞ր են սպանել։ Եթե ուզում եք ամբողջ մեղքը գցել մեկի վրա, դա սխալ է։ Այդ դեպքում ես հարց եմ տալիս՝ բա ձեր մեղքը ո՞րն է։ Եթե դուք այդ աթոռին չեք բերում և նստեցնում Լևոն Տեր-Պետրոսյանին և մի շարք այլ անձանց, այդ դեպքում դուք օբյեկտիվությունից հեռանում եք։

– Իսկ ինչո՞ւ է մեղադրյալի աթոռին նստած միայն Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ Ձեզ։

– Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի խնդիրն այլ է, բայց հարցն այն է, որ այսօր դրված է անձի խնդիրը, մինչդեռ պետք է երևույթը բացահայտվեր։ Եթե ուզում եք երևույթը բացահայտել, որ դա այլևս չկրկնվի, ապա պետք է անեն օբյեկտիվ դատավարություն. այսօր ես դա չեմ տեսնում։

– Այսօրվա իշխանությունը, փաստորեն, անձի և ոչ թե՝ երևույթը բացահայտելու խնդի՞ր է դրել։

– Այո՛, առաջին հերթին դա է, ինչպես հիմա էլ Հրայր Թովմասյանի հարցն է դրված. տեսեք՝ ի՞նչ իրավիճակ է՝ արդեն աբսուրդային իրավիճակի ենք հասել։

– Ասում են՝ Սահմանադրական դատարանը չի արտահայտում ժողովրդի կամքն ու տրամադրությունը։

– Հարցը հետևյալն է՝ եթե ես ուզում եմ՝ օրինականություն հաստատվի, պետք է շարժվեմ միայն օրենքով։ Անպայման պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Արա Բաբլոյանին էլ մեղադրանք առաջադրվի. էսպես պետական կառավարում չի կարող լինել։

– Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։

– Միայն սեփական մոլուցքի կամ սեփական պատկերացումների, որովհետև խոսքը չի գնում արդարության մասին. արդարությունը եկավ-կանգնեց հենց Հրայր Թովմասյանի կամ Գագիկ Հարությունյանի գլխի՞ն. դա այն աբսուրդն է, որով կարելի է ցանկացածի դեմ մի բան հայտնաբերել։

Խնդիրը սա է. փաստորեն՝ ինձ դուր չի եկել, որ դու էսպիսի քայլ էս արել, վերջ, դու պետք է պատասխան տաս։ Սա պետության կառավարողի համար ամենավտանգավոր գիծն է, և թույլ չպետք է տալ, որ այն տարածվի։

Եթե ես պետք է փորփրեմ և տեսնեմ, թե տանիքն ո՞վ է վերանորոգել և որքանո՞վ, աղջիկներն ի՞նչ են արել, դա ոչ իրավական, ոչ քաղաքական բան է, դա անհասկանալի բան է։

– Հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Չմիավորման Շարժման պետությունների 18-րդ գագաթաժողովը, որի ժամանակ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այնպիսի փաստաթուղթ, որը հակասում է Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։ Դուք այդ փաստաթղթի վերաբերյալ հայտնել եք Ձեր մտահոգությունները։ Կմանրամասնե՞ք մի փոքր։

– Մինչև այս գագաթաժողովին անդրադառնալը՝ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում կայացավ Թյուրքալեզու պետությունների խորհուրդը, որտեղ պարոն Նազարբաևը հայտարարեց, որ պետք է ձևավորվի թուրքալեզու պետությունների միություն։ Հաջորդ հայտարարությունն արեց Ալիևը՝ նշելով, որ Զանգեզուրի զիջելը պառակտեց թուրքական աշխարհը, իսկ եթե դիվանագիտությունից մեկն ինչ-որ բան է հասկանում, ապա պետք է հասկանա, որ սա առիթ է՝ մեզ պատերազմ հայտարարելու։ Եթե այդ թուրքալեզու պետությունների միությունը ստեղծվի, ապա նրանց կոկորդին կանգնած է միայն Հայաստանը, այսինքն՝ Զանգեզուրը մի կողմից է, Նախիջևանը, որը վերածվել է ռազմական պոլիգոնի՝ մյուս կողմից։

Մեր Արտաքին գործերի նախարարությունը պետք է այս մասին ահազանգեր ՄԱԿ-ին, ինչը չի արել։ Սրանից բացի՝ Բաքվում 120 երկիր ստորագրում է Ղարաբաղի համար ոչ ընդունելի փաստաթղթի տակ։ 120 պետություններ ստորագրեցին, և հարց է առաջանում՝ բա մեր դեսպաններն ինչո՞վ էին զբաղված, ո՞րն էր նրանց առաքելությունը։

Մենք հայտարարություն ենք անում, նրանք գործում են։ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, որ հետագայում աշխարհը նրան ասի՝ ճիշտ ես։ Նրանց հակառակ դիրքրոշում մենք չունենք, նրանց հակառակ դիրքորոշում մենք չենք ներկայացրել աշխարհին, մենք ընդամենը ելույթ ենք ունենում և հայտարարություն անում։

– Անդրադառնալով քաղաքական լրահոսի մյուս կարևոր հարցին՝ այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վազգեն Մանուկյանը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Այստեղ միայն մի բան կարող եմ ասել. նշանակում է՝ ինչ-որ մի բան, որ նա հայտարարել է, իրենց դուր չի եկել։

– Արդեն իսկ շրջանառվում են կարծիքներ, որ իշխանություններին սկսել է անհանգստացնել Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Վերնատուն» ակումբը, և փորձում են նրանից ազատվելու ելքեր գտնել։

– Իշխանություններին շատ բան դուր չի գա, բայց պետք է հասկանան մեկ բան, եթե գնան այն ճանապարհով, որով գնաց ՀՀՇ-ն, իսկ երևում է, որ գնում են, նրանց վախճանը նույնն է լինելու։

Գիտեք՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էլ էին տատիկները համբուրում, Լևոն Տեր-Պետրոսյանի անունով էլ երդվում էին, բայց ի՞նչ եղավ. ինչ է, կարծում են, որ նրանից ավելի խելո՞ք են։