Նախկինում դատվածը պատուհանից մտել է ներս, բացել ննջասենյակի պահարանը ու… ընկել ոստիկանի ձեռքը
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վերին Արտաշատի մի տնից գողություն է կատարվում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Արտաշատի Իսակովի փողոցի բնակիչ, նախկինում դատված 37-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ Վերին Արտաշատի մի տան պատուհանը բացել ու մտել է ներս, հասցրել է բացել նաեւ ննջասենյակի պահարանը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից:
Ժամը 20-ին նա բերման է ենթարկվել բաժին եւ ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...