«Շշի Մելոյի» եղբայրը կրկին կալանավորվեց
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարել։
NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ առայժմ բողոքարկելու վերաբերյալ քննարկում իր պաշտպանյալի հետ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2–ին որոշում էր կայացրել բավարարել Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Դատարանը գրավի չափ էր սահմանել 800.000 դրամը։
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնելուն դրդրելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին եւ Մարկոս Մարկոսյանին, որը կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի եւ պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...