Պատգամավորները հանդիմանել են Երեւանի քաղաքապետին
2020թ․ պետական բյուջեի նախագծի քննարկմանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը որեւէ կերպ կապված չէ Ազգային ժողովի հանդեպ նրա վերաբերմունքի հետ եւ անպատասխանատու վերաբերմունքի վկայություն չէ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Ազգային ժողովի պատգամավորները դժգոհություն են հայտնել 2020թ․ բյուջեի քննարկմանը Մարությանի բացակայության կապակցությամբ։ Ի սկզբանե տեղեկացվել էր, որ քաղաքապետը բացակայում է այն պատճառով, որ արձակուրդում է, ինչի առիթով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշել է, թե հենց բյուջեի քննարկման ժամանակ քաղաքապետը պետք է մեկներ հանրապետությունից եւ արձակուրդ գնար։
«Խնդրում եմ մեկնաբանել խորհրդարանի հանդեպ այս անպատասխանատու վերաբերմունքը, եւ հիշեցնեմ, որ դեռեւս Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի վարչապետը նման վարքագիծը խիստ քննադատության էր ենթարկել, իսկ այժմ տեսնում ենք այն, ինչ նախկինում էր»,- ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետը տեղեկացված չէր լսումների անցկացման կոնկրետ օրվա մասին, քանի որ իրենք ուշ են ստացել այդ ծանուցումը, իսկ քաղաքապետի ճանապարհորդությունը նախապես էր ծրագրված:
«Այն նախատեսվել էր հոկտեմբերի սկզբին, բայց քանի որ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը մշտապես տեղափոխվում էր այլ միջազգային միջոցառումների պատճառով, ապա քաղաքապետի ուղեւորությունը տեղափոխվել էր ավելի ուշ ժամանակահատված»,- հայտարարեց փոխքաղաքապետը:
Եղիազարյանն, ի պատասխան, նշեց, որ բյուջեի քննարկման ժամկետները հաստատված են օրենքով եւ միանգամայն կոնկրետ են:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...